Կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել, ավելի վարակիչ![]() 15 դեկտեմբերի 2020 - 18:53 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր մուտացիան ավելի վտանգավոր չէ մարդու համար, սակայն կարող է ավելի վարակիչ լինել: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ բանագնաց Դեյվիդ Նաբարոն։ Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը լուրջ մտահոգության պատճառ էր դարձել երկրի իշխանությունների համար։ Մուտացիան հայտնաբերվում է հիմնականում այն տարածքներում, որտեղ կորոնավիրուսի դեպքերն արագ են աճում։ Ավելի վաղ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը տեղեկացրել էր, որ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ, ինչի հետ էլ կարող է կապված լինել Անգլիայի հարավ-արևելքում հիվանդության արագ տարածումը: Նրա խոսքով՝ նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրուսի այս տարբերակը տարածվում է ավելի արագ, քան արդեն հայտնի շտամները: Դեկտեմբերի 15-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսը հաստատվել է 72․9 մլն մարդու մոտ, մահացել է 1,624,161 մարդ, առողջացել՝ 41․3 մլն-ը։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |