ՊԲ․ Անհայտ պայմաններում կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ տեղակայված մի քանի դիրքի հետ

ՊԲ․ Անհայտ պայմաններում կորել է կապը Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ տեղակայված մի քանի դիրքի հետ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ամբողջ գիշեր և դեկտեմբերի 16-ի առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները, տեղեկացնում է Պաշտպանության բանակը։

Ավելի վաղ ադրբեջանցիները լուսանկարներ ու տեսանյութ էին տարածել, թե 44 փոխանակված հայ գերու փոխարեն 100 նոր գերի են վերցրել։ Լուսանկարում և տեսանյութում հայկական համազգեստով զինվորականներ են երևում։

Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են ձեռնարկվում` պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ հայ զինվորականների գերեվարման վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեսանյութերի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանումներ է սպասում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---