Արցախում որոնումների արդյունքում ընդհանուր 892 զոհված զինծառայողի դի են գտել![]() 16 դեկտեմբերի 2020 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Որոնողական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 15-ի դրությամբ հայտնաբերվել է 892 զոհված զինծառայողի մարմին։ Այդ մասին հայտնել են Արցախի ԱԻՊԾ-ից, գրում է «Փաստինֆոն»։ Որոնողական աշխատանքները շարունակվում են և նշված թիվը կփոխվի դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ որոնողական աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլում և Ֆիզուլիում։ Ինչ վերաբերում է ողջ մնացած զինծառայողների հայտնաբերմանը, ապա պարզվում է միայն մեկ հայ զինվոր է հայտնաբերվել նոյեմբերի 14-ին,՝ Շուշիի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում։ Նույն հատվածում հայտնաբերվել է նաև մեկ ադրբեջանցի։ Այլ ուղղություններում ողջ մնացած զինծառայողներ չեն հայտնաբերվել։ Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատներին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |