Մախաչկալայում ստեղծվում է Ռուսաստանի Կասպիական ռազմական նավատորմիղի միացյալ հարվածային խմբի կայանը

PanARMENIAN.Net - Մախաչկալայում ստեղծվում է Ռուսաստանի Կասպիական ռազմական նավատորմիղի միացյալ հարվածային խմբի կայանը: Կայանի ստեղծումն արդեն սկսվել է, մոտ ժամանակներս այստեղ կտեղափոխվեն նավատորմիղի հիմնական հրթիռակիրնորը: Ծրագրվում է նաեւ Մախաչկալայում ՌԴ կասպիական նավատորմի «Gerard» եւ «Տատարստան» տիպի հրթիռակրի տեղափոխում: Այդ կապակցությամբ Մախաչկալայում նախատեսվել է վառելիքային եւ տեխնիկական ծառայությունների կայանի ստեղծում, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները` վկայակոչելով Կասպիական ռազմական նավատորմիղի շտաբը:



Ռուսաստանի Կասպիական ռազմական նավատորմիղի պահեստում գտնվում են զանազան նշանակության ավելի քան 100 նավեր, ավիացիոն աջակցության ենթաբաժանմունքներ, ինչպես նաեւ թեւավոր հրթիռներով օժտված էկրանոպլաններ: Ձմռանը ծովի հյուսիսային հատվածի սառեցման կապակցությամբ նավատորմի հիմնական նավերը տեղափոխվում են Աստրախանից հարավ, մասնավորապես, Մախաչկալա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---