ՀՀ-ում կորոնավիրուսի 920 նոր դեպք է գրանցվել և 22 մահ![]() 19 դեկտեմբերի 2020 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 153,173-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 920-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 22 դեպք է գրանցվել, 20-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2616 դեպք կա, այլ պատճառով՝ 650։ Ապաքինվել է ևս 718 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 131,931-ն է։ Փաստացի բուժվողների թիվը 17,976 է։ Մեկ օրում կատարվել է 3170 թեստավորում, ընդհանուր առմամբ, 564,183 թեստ է արվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |