Հայաստանի նախագահին ծանոթացրել են ոսկու եւ մոլիբդենի արդյունահանման ոլորտում առկա իրավիճակին

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերության ղեկավարությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սիման Պովարենկինը ներկայացրել է մեր երկրում ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ոսկու եւ մոլիբդենի արդյունահանման ոլորտում առկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները:



Ընդգծելով առկա միջազգային ֆինանսատնտեսական-ճգնաժամի պայմաններում հանքային արդյունաբերության ոլորտում աշխատատեղերի պահպանման կարեւորությունը` Հանրապետության նախագահը շեշտել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում հետագա կրճատումներից ձեռնպահ մնալու, իսկ ոսկու արդյունահանման ոլորտում աշխատատեղերի ավելացման իր հստակ ակնկալիքը: Կողմերը քննարկել են նաեւ "Գեոպրոմայնինգ" ընկերության կողմից Հայաստանում նախատեսվող նոր ներդրումային նախաձեռնությունների հետ կապված հարցեր: -ԱՊ-
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---