Մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 1410 պացիենտ. Մահվան ևս 21 դեպք կա

Մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է   1410 պացիենտ. Մահվան ևս 21 դեպք կա

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 154,602-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 537-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մեկ օրում թեստավորվել է 2459 հոգի, ընդհանուր առմամբ, 570,214 թեստ է արվել։

Մահվան ևս 21 դեպք է գրանցվել, 17-ը՝ կորոնավիրուսից, 4-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3331 դեպք կա, այլ պատճառով՝ 658։

Ապաքինվել է ևս 1410 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 134 586 է։ Փաստացի բուժվողների թիվը 16,685 է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---