Արցախից թույլատրվում է զորակոչային տարիքը՝ 18-ը չլրացած երիտասարդների և 55-ից բարձր տղամարդկանց ելքը![]() 22 դեկտեմբերի 2020 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Անձնագրի մեջ օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու համար Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կարող են դիմել իգական սեռի բոլոր, 18 տարին չլրացած և 55 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները: Արցախի նախագահի 2020թ. հոկտեմբերի 14-ի հրամանագրի դրույթների համաձայն` Հանրապետության տարածքից թույլատրվում է զորակոչային տարիքը՝ 18 տարին չլրացած տղաների և 55 տարին լրացած տղամարդկանց ելքը, փոխանցում է ԱՀ անձնագրային և վիզաների վարչությունը։ «Այսուհետ Հայաստանում ժամանակավորապես բնակվող Արցախի 55 տարին լրացած արական սեռի և իգական սեռի բոլոր քաղաքացիների անձնագրերում օտարերկրա պետություններում վավերականության մասին նշում կատարելու, անձը հաստատող փաստաթուղթ ստանալու, ինչպես նաև մինչև 18 տարեկան անչափահաս երեխաների բնակչության պետական ռեգիստրում ծնողի հասցեով հաշվառելու գործողությունները ՀՀ անձնագրային և վիզաների վարչության կողմից կատարվում են առանց ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից դիրքորոշում հարցնելու»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ որոշումն ընդունվել է` հաշվի առնելով Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծանրաբեռնված աշխատանքը և Հայաստանի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված հարցումների կտրուկ աճը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |