Ընդդիմությունը մտադիր է գիշերել հրապարակում․ Վրաններ են տեղադրել

Ընդդիմությունը մտադիր է գիշերել հրապարակում․ Վրաններ են  տեղադրել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները Հանրապետության հրապարակում վրաններ են տեղադրել, որպեսզի բողոքի ակցիայի մասնակիցներն այնտեղ գիշերեն, հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, փոխանցում է «Նովոստի Արմենիան»։

Նա նշել է, որ իրենք շրջափակելու են Կառավարության շենքը ու կոչ արել միանալ նաև մյուս քաղաքացիներին։ Ոստիկանությունը փորձել է խոչընդոտել վրանների տեղադրմանը, որը սակայն, ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի՝ «տեխնիկական բնույթի խոչընդոտ է»։

Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր համազգային գործադուլ է նախատեսում դեկտեմբերի 22-ին։ Ընդդիմությունը կեսօրից սկսել է անհնազանդության ակցիան Հանրապետության հրապարակում։ Ավելի վաղ Փաշինյանը՝ խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, հայտարարել էր, թե 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---