Պուտինն ու Մակրոնը պատրաստակամ են շարունակել ջանքերի համակարգումը ԼՂ հարցով ԵԱՀԿ ՄԽ շրջանակում![]() 23 դեկտեմբերի 2020 - 10:54 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը դետեմբերի 22-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և հաստատել տարածաշրջանում կարգավորման տարբեր ասպետկների շուրջ համակարգումը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «ՌԴ նախագահը նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունանում է, իսկ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությոններն ընդհանուր առմամբ հետևողականորեն կատարվում են։ Նշվել է ռուս խաղաղապահների հաջող աշխատանքը, որոնք Բաքվի և Երևանի խնդրանքով ապահովում են հրադադարի պահպանումն ու քաղաքացիական բնակչության անվտանգությունը։ Կողմերը հաստատել են ԼՂ կարգավորման տարբեր ասպեկտներում համակարգումը շարունակելու պատրաստակամությունը, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հատկապես ակտուալ են համարվել փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման հետ կապված հումանիտար հարցերը, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանումը, մասնավորապես, Հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի գծով։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Photo. AP ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |