ՀՀ-ում կորոնավիրուսի 838 նոր դեպք կա և 20 մահ![]() 23 դեկտեմբերի 2020 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 155,440-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 838-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 20 դեպք է գրանցվել, 18-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2691 դեպք կա, այլ պատճառով՝ 660։ Ապաքինվել է ևս 1052 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 135,638 է։ Փաստացի բուժվողների թիվը 16,451 է։ Մեկ օրում թեստավորվել է 2953 հոգի, ընդհանուր առմամբ, 570,214 թեստ է արվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |