ՀՀ-ում առաջին վճարային նոր քարտերը երեխաների և պատանիների համար՝ ՎՏԲ-Հայաստան բանկից![]() 23 դեկտեմբերի 2020 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան բանկը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ թողարկում է Teens և Kids նոր քարտատեսակները՝ երեխայի մոտ կանխիկ դրամի փոխարինման հարմար և անվտանգ այլընտրանք: Teens-ը և Kids-ն առանձնահատուկ երիտասարդական դիզայնով բազմարժութային քարտեր են, որոնք ունեն մի շարք առավելություններ ինչպես երիտասարդ հաճախորդների, այնպես էլ նրանց ծնողների համար: Վճարային քարտերի օգտագործումը լավ հնարավորություն է փոքր տարիքից երիտասարդների մոտ ֆինանսական գրագիտություն և ինքնուրույնություն սերմանելու համար: Մանկական Teens և Kids քարտերը երեխաներին/պատանիներին հնարավորություն են տալիս գումարը պահել միաժամանակ մի քանի արժույթով, իրականացնել ներբանկային և միջբանկային փոխանցումներ, վճարել ապրանքի և ծառայության դիմաց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, և ինչն առավել առաջնային է այս հաճախորդների սեգմենտի համար՝ ինքնուրույն իրականացնել օնլայն գնումներ: Teens և Kids տեսակի Visa քարտերը պաշտպանված են անվտանգության ժամանակակից 3D համակարգով, որն ապահովում է անվտանգության լրացուցիչ մակարդակ ինտերնետ միջավայրում անկանխիկ վճարումներ իրականացնելիս: Վճարային քարտերի օգտագործումը հնարավորություն է տալիս ինչպես կանխիկացնել դրամական միջոցներ օրվա ցանկացած պահին, այնպես էլ համալրել քարտային հաշիվները cash-in գործառույթով օժտված բանկոմատների միջոցով անվճար կամ Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալներով՝ համաձայն ՎՏԲ-Հայաստան բանկում գործող սակագների: Teens և Kids քարտապանների համար նախատեսվում են տարբեր ակցիաներ և խաղարկություններ, ինչպես նաև արտոնությունների և զեղչերի տրամադրում` ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկերներների հետ գործող ծրագրերի շրջանակում: Ծնողների համար Teens և Kids քարտերի առավելություններն են` երեխաների կողմից կանխիկով գործարքների ռիսկի նվազեցում, երեխայի քարտային հաշիվները ակնթարթորեն համալրելու հնարավորություն, երեխայի բանկային դրամական գործարքները վերահսկելու հնարավորություն` SMS, Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայություններն անվճար ակտիվացնելու միջոցով: Visa Teens և Kids քարտերը կարող են բացվել որպես հիմնական քարտ (երեխան/պատանին հանդես է գալիս որպես Բանկի առանձին հաճախորդ) կամ որպես ծնողի հիմնական քարտին կից քարտ: 2021-ի առաջին եռամսյակում ՎՏԲ-Հայաստան բանկը նախատեսում է թողարկել նաև Teens и Kids վիրտուալ քարտեր՝ հաճախորդների հեռահար սպասարկման նպատակով: Kids քարտերը նախատեսված են 6-ից 11 տարեկան անչափահասների համար, Teens-ը՝ 12-ից 18 տարեկանների: Teens և Kids քարտերը թողարկվում են անվճար, տարեկան սպասարկումը կազմում է 1900 դրամ, կանխիկացումը ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներից` 0.15% միջնորդավճարով: Առևտրային կետերում անկանխիկ վճարումները, բոլոր ներբանկային և միջբանկային փոխանցումները ՀՀ դրամով կատարվում են անվճար: Գործում են Teens և Kids քարտերով կանխիկ և անկանխիկ գործարքների հնարավոր քանակի սահմանափակումներ` օրական մինչև 5 անգամ կանխիկ և 10 անգամ անկանխիկ գործարքների համար, և մեկ օրվա ընթացքում կանխիկ և անկանխիկ գործարքների առավելագույն գումարի սահմանափակումներ` Teens քարտերի համար մինչև 100 հազար դրամ, Kids քարտերի համար՝ մինչև 50 հազար դրամ: Teens և Kids քարտ բացելու համար անհրաժեշտ է տրամադրել անձը հաստատող փաստաթղթերի նվազագույն փաթեթ (անձնագիր, սոցիալական քարտ): Եթե հաճախորդը 14 տարեկանից ցածր է, անհրաժեշտ է ներկայացնել նաև ծնողի ինքնությունը հաստատող փաստաթղթեր: Այս դեպքում բոլոր փաստաթղթերը ստորագրվում են ծնողի կողմից: Եթե քարտը տրվում է որպես լրացուցիչ քարտ, ապա բավարար է տրամադրել երեխայի ծննդյան վկայականը: Teens և Kids քարտերը հնարավոր է պատվիրել առանց մասնաճյուղ այցելելու՝ անցնելով հետևյալ հղմամբ։ ՎՏԲ-Հայաստան բանկի Teens և Kids վճարային քարտերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում` այցելելով բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |