ԱՄՆ համար Թուրքիան մեծ բարեկամ է եւ կարեւոր խաղացող Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - Նոր վաշինգտոնյան վարչակազմը Թուրքիան ԱՄՆ համար դիտարկում է որպես կարեւոր խաղացող Հարավային Կովկասում, մեծ բարեկամ ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ հարցերի առնչությամբ, այդ թվում` կապված Վրաստանի աջակցության եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման հետ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը` ելույթ ունենալով ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` առաջիկա շաբաթում Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի երկրներով սպասվող շրջագայությանը նվիրված եւ լրագրողների համար կազմակերպված հատուկ ասուլիսին:



Մեկնաբանելով ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մարտի 7-ին Անկարայում նշանակված այցը` Ֆրիդը հայտնել է, որ «Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները բարելավվել են: «Այժմ մենք հնարավորություն ունենք ճշմարիտ, սերտ ռազմավարական գործընկերություն կառուցելու Թուրքիայի հետ»,- ընդգծել է դիվանագետը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---