ՀՀ-ում կորոնավիրուսի 702 նոր դեպք է գրանցվել և 26 մահ![]() 24 դեկտեմբերի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 156,142-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 702-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 26 դեպք է գրանցվել, 23-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով, երբ երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2714 դեպք կա, այլ պատճառով՝ 663։ Ապաքինվել է ևս 1128 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 136,766 է։ Փաստացի բուժվողների թիվը 15,999 է։ Մեկ օրում թեստավորվել է 2743 հոգի, ընդհանուր առմամբ, 575,910 թեստ է արվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |