Մարտի 2-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Երեւան

PanARMENIAN.Net - Մարտի 2-ին ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) կժամանեն Երեւան: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի գծով բաժնի պետ Տիգրան Բալայանը, համանախագահները կհանդիպեն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
 Ուշագրավ
---