Պուտին. Չնայած բարդություններին, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 10%-ով28 փետրվարի 2009 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ինչպես ասվում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքէջում տեղակայված հաղորդման մեջ, հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը նշել է, որ ՌԴ եւ ՀՀ միջեւ պահպանվում է մշտական հաղորդակցություն: «Ինձ շատ հաճելի է նշել, որ անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունն աճել է 10%-ով եւ գրեթե մեկ միլիարդ 900 մլն է կազմել: 1 մլրդ 800 մլն են կազմում հայկական տնտեսության մեջ կուտակված ռուսական ներդրումները: Այստեղ մենք նույնպես առաջատարներից մեկն ենք»,- ասել է նա:Զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինն ավելացրել է, որ իրագործվում են նաեւ էներգետիկայի ու տրանսպորտի բավական հաջող նախագծեր: Հայաստանի վարչապետն իր հերթին հաղորդել է, որ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահի հետ լիարժեք համաձայնության են եկել բոլոր հարցերի շուրջ եւ բարձր են գնահատում իրենց գործընկերների կատարած աշխատանքը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |