Արցախ է վերադարձել ավելի քան 43,000 փախստական

Արցախ է վերադարձել ավելի քան 43,000 փախստական

PanARMENIAN.Net - Պատերազմի ավարտից հետո Արցախ է վերադարձել ավելի քան 43,000 փախստական, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մեկ օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 488 փախստական։ Ավտոբուսների երթևեկությունն իրականացվել է ՌԴ խաղաղապահների և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ։

«ՌԴ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներ։ Իրականացվում է շուրջօրյան մշտադիտարկում և հսկվում է հրադադարի ռեժիմի պահպանումը 23 դիտակետում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն արդեն սկսել է փոխհատուցում տրամադրել պատերազմի հետևանքով շահառու դարձած քաղաքացիներին։ Հիմնադրամը («1000 դրամի» հիմնադրամը) սկսել է գործել 2017-ի հունվարից։ Այն նախատեսված է ՀՀ պաշտպանությանը և մարտական գործողություններին մասնակցելիս զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, ինչպես նաև կամավորների ընտանիքներին միանվագ և ամսական գումարներ վճարելու համար: Հիմնադրամի միջոցները գոյանում են գրանցված աշխատողների աշխատավարձերից գանձվող 1000 դրամների և նվիրատվությունների հաշվին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---