Չավուշօղլուն և Լավրովը Սոչիում կքննարկեն Ղարաբաղը

Չավուշօղլուն և Լավրովը Սոչիում կքննարկեն Ղարաբաղը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 29-ին Սոչիում կհանդիպի իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ` քննարկելու Արցախին առնչվող հարցեր։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ նախատեսվում է մանրամասն քննարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի լույս 10-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված հարցերը:

«Շեշտը կդրվի հնարավոր մարտական բախումների ռիսկերի նվազեցման, հումանիտար օգնության ցուցաբերման վրա։ Ուշադրության կենտրոնում կլինի համատեղ ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի գործարկումը»,- ասել է Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա՝ հանդիպմանը քննարկվելու է նաև ակտուալ տարածաշրջանային և միջազգային խնդիրների լայն շրջանակ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---