Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ կերկարացվի![]() 25 դեկտեմբերի 2020 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն իտալական «Ռոմայի» հետ ինքնաբերաբար կերկարացվի, գրում է RomaPress-ը։ Նշվում է, որ Մխիթարյանն Ա Սերիայի խաղաշրջանի առաջին կեսի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից մեկն է եղել։ Ամառվանից սկսած նա 7 գոլի հեղինակ է դարձել և 6 գոլային փոխանցում կատարել 14 խաղում։ Տեխնիկապես Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմա» ակումբի հետ լրանում է 2021-ի հունիսին, սակայն, նշվում է, որ «Արսենալից» «Ռոմա» տեղափոխված ֆուտբոլիստը գրեթե կատարել է բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք հանգեցրել են ևս մեկ տարով՝ մինչև 2022թ․ պայմանագրի երկարացմանը։ Մխիթարյանը «Ռոմա» էր տեղափոխվել «Արսենալից» վարձակալության հիմունքներով, սակայն, այնուհետև լոնդոնյան ակումբը համաձայնեց վաճառել ֆուտբոլիստին իտալացիներին։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |