ԼՂՀ նախագահը հարգել է սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Սումգայիթի ջարդերի 21-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 28-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում:



Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988թ. փետրվարի 26-29 տեղի ունեցած դեպքերը նորագույն խորհրդային պատմության մեջ դարձան առաջին էթնիկական պայթյունը: Սումգայիթյան ջարդերը շարունակվեցին երեք օր եւ ուղեկցվում էին զանգվածային բռնությամբ, թալանով եւ սպանություններով, ինչը հանգեցրեց գաղթականների առաջին հոսքին Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: Անկարգությունների հանգամանքների համաժամանակյա հետաքննություն, մեղավորների հայտնաբերում եւ պատիժ չէր իրականացվել, ինչը հանգեցրեց Ադրբեջանի եւ Ղարաբաղի հայկական բնակչության հանդեպ բռնության առավել մեծ էսկալացիային: Պաշտոնական տվյալներով, դեպքերի ժամանակ սպանվել է 32 հոգի:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---