Երեւանում հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին` Սումգայիթի իրադարձությունների հիշատակի օրը, ՀՅԴ-ը երթ է կազմակերպել դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Երթի մասնակիցները ծաղկեպսակներ են դրել 1988 թվականին Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված Խաչքարին:



«21 տարվա ընթացքում Ադրբեջանն ամբողջությամբ օգտագործում է իր անպատժելիությունն ու միջազգային կազմակերպություններում կեղծ տեղեկություններ տարածում, որոնք ճշմարտությունից առավել հեշտ են ընկալվում: Արդյունքում, իրական զոհը ներկայանում է որպես զավթող», - հայտարարել է ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:



21 տարի առաջ` 1988 թվականի փետրվարի 26-29-ը, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդեր են իրականացվել: Սումգայիթի ջարդերը շարունակվել են երեք օր եւ ուղեկցվել են զանգվածային բռնությամբ, կողոպուտներով ու սպանություններով, ինչը հանգեցրել է Ադրբեջանից փախստականների ներհոսք Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան: Պաշտոնական տվյալներով, ջարդերի ժամանակ սպանվել է 32 մարդ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---