Վրաստանում և Իրանում Covid-19-ի նոր շտամով վարակի դեպքեր կան![]() 5 հունվարի 2021 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում և Իրանում Covid-19-ի նոր շտամով վարակի դեպքեր են գրանցվել։ Վրաստանում վարակի նոր տարատեսակը հայտնաբերվել է 50-ամյա մի մարդու մոտ։ Նա ինքնամեկուսացվել է։ Պացիենտը ժամանել է արտերկրից, սակայն Մեծ Բրիտանիայում չի եղել, գրում է «Sputnik Գրուզիան»։ Իրանում կորոնավիրուսի նոր շտամ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայից ժամանած անձի մոտ։ Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սաիդ Նամակին։ Պացիենտը տեղափոխվել է հիվադանոց, նրա մերձավորների մոտ վարակը չի հայտնաբերվել, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։ Կորոնավիրոսի նոր SARS-CoV-2 մուտացիան հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի կեսին, որն ավելի արագ է տարածվում և առավել մեծ զգուշավորություն է պահանջում բնակչությունից։ Թեև նոր շտամը, ըստ նախնական տվյալների, կարող է 70%-ով սովորականից վավարկիչ լինել, դեռևս ոչինչ չի հուշում, որ այն ավելի մահաբեր է կամ ավելի ծանր է ընթանում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |