Ալիևը կարգադրել է Ֆիզուլիում միջազգային օդանավակայան կառուցել

Ալիևը կարգադրել է Ֆիզուլիում միջազգային օդանավակայան կառուցել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կարգադրել է 2021-ին միջազգային օդանավակայան կառուցել Ֆիզուլիում։

«Իմ կարգադրությամբ Ֆիզուլիում միջազգային օդանավակայան կկառուցվի։ Արդեն վայրն է ընտրվում։ Տարածքի ականազերծման աշխատանքներ կիրականացվեն։ Ես կարգադրել եմ, որ 2021-ին Ֆիզուլիում օդանավակայան կառուցվի, գոնե թռիչքուղիները պետք է պատրաստ լինեն»,- ասել է Ալիևը երկրի նորանշանակ մշակույթի նախարար Անար Քերիմովի հետ տեսազրույցի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ Ալիևի՝ «միջազգային օդանավակայանը Ֆիզուլիում թույլ կտա օտարերկրացի հյուրերի հրավիրել Շուշի։ Ժամանելով Ֆիզուլի՝ սեղմ ժամկետում հնարավոր կլինի հասնել Շուշի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Ֆիզուլիից Շուշի ճանապարհ կառուցելու մասին։«Այսօր դրվում է Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի հիմքը։ Այդ ճանապարհը շատ կարևոր է՝ այն տանում է դեպի Ղարաբաղի մարգարիտը հանդիսացող Շուշի»,- ասել էր նա։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---