Pfizer-ի պատվաստանյութով պատվաստվելուց հետո Նորվեգիայում 2 մարդ է մահացել![]() 6 հունվարի 2021 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայում 2 մարդ է մահացել ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների մշակած՝ Covid-19-ի դեմ պատվաստանյութով պատվաստվելուց հետո, փոխանցում է ՌԲԿ-ն։ Երկու մահացածն էլ ապրել են ծերանոցում, նրանք մահացել են պատվաստումից մի քանի օր անց։ Փորձագետները դեռ պետք է պարզեն՝ մահվան պատճառը պատվաստանյութն է, թե դա պատահականություն է։ Ըստ տվյալների՝ Նորվեգիայում այժմ պատվաստվում են միայն «թույլ ու հիվանդ մարդիկ, որոնք ծանր հիվանդություններ ունեն»։ Եվրահանձնաժողովը դեկտեմբերի 21-ին հաստատել է Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութի զանգվածային օգտագործումը։ Համատեղ ստեղծված պատվաստանյութը Նորվեգիայում սկսել են ներարկել 2020-ի դեկտեմբերի 27-ից։ Առաջինը պատվաստվել են Օսլոյի ծերանոցներից մեկի բնակիչները։ Նշվում է, որ Նորվեգիայի ծերանոցներում շաբաթական 400 մարդ է մահանում, հետազոտողները հետևելու են` պատվաստանյութից հետո այս ցուցանիշը կավելանա, թե ոչ։ Pfizer-ի պատվաստանյութի ներարկումից հետո առաջին անգամ չէ, որ մարդ է մահանում․ ԱՄՆ-ում 6 մարդ էր մահացել պատվաստվելուց հետո։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |