JPMorgan. Bitcoin-ը կաճի մինչև $146,000 6 հունվարի 2021 - 15:23 AMT PanARMENIAN.Net - JPMorgan ամերիկյան ֆինանսական հոլդինգի վերլուծաբանները կանխատեսել են, որ Bitcoin-ի գինը կաճի մինչև $146,000։ Ըստ նրանց, կրիպտոարժույթը դեռ երկար կաճի՝ աստիճանաբար փոխարինելով ոսկուն որպես այլընտրանքային արժույթի, փոխանցում է Bloomberg -ը։ Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ Bitcoin-ի շուկայական կապիտալիզացիան 4․6 անգամ կաճի գործող $575 մլրդ-ից, որպեսզի համապատասխանի մասնավոր հատվածի ընդհանուր ներդրմանը ոսկու մեջ։ «Ոսկու, որպես այլընտրանքային արժույթի դուրսմղումը երկարաժամկետ հեռանկարում կանխատեսում է Bitcoin-ի պոտենցիալ աճ։ Bitcoin-ի և ոսկու անկայունության մերձեցումը դժվար թե արագ ընթանա, մեր կարծիքով դա երկարաժամկետ գործընթաց է։ Սա նշանակում է, որ տեսական առումով Bitcoin-ի նպատակային արժեքը պետք է դիտարկվի $146,000-ից ավելին»,-ենթադրում են JPMorgan-ի վերլուծաբանները։ Ընդ որում, վերլուծաբանները կանխատեսում են, որ վերջին շրջանում նկատվող «սպեկուլյատիվ մոլուցքը» կարող է թափ հավաքել, ինչը Bitcoin-ի կուրսը կբարձրացնի մինչև $50,000-100,000։ Հունվարի 3-ին կրիպտոարժույթի արժեքը հասել է պատմական մաքսիմումի՝ $34 700-ից ավելիի։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» |