Վաշինգտոնում անկարգությունների հետևանքով 4 մարդ է զոհվել![]() 7 հունվարի 2021 - 12:43 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների՝ Կոնգրեսի շենքը գրոհելու և նիստերի դալիճ ներխուժելու հետևանքով 4 մարդ է զոհվել։ Զոհվածների թվում է ՌՕՈւ վետերան կինը՝ Էշլի Բեբիթը, որը ծանր վիրավորում էր ստացել նախօրեին։ Օրենսդիրների թվում տուժածներ չկան, գրում է ՌԻԱ Նովոստին։ Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժել են Կոնգրեսի շենք և խափանել Սենատի և Ներկայացուցիչների պալատի նիստը, որտեղ պետք է հաստատվեին նախագահական ընտրությունների արդյունքները։ Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել և մի քանի ժամից դուրս մղել ցուցարարներին շենքից։ Ինքը՝ Թրամփը հանրահավաքում կոչ էր արել իր կողմնակիցներին գնալ դեպի Կապիտոլիում, բայց անկարգություններից հետո նրանց հորդորել է ցրվել։ Վերջին անգամ կողմնակի մարդիկ ներխուժել են Կապիտոլիում բրիտանա-ամերիկյան պատերազմի ժամանակ՝ 1814-ին։ Այն ժամանակ ամեն ինչ ավարտվեց ԱՄՆ ժողովրդավարության խորհրդանիշը համարվող շենքի հրկիզմամբ: «Կապիտոլիումի աշխատակիցներից մեկը կրակել է կնոջ ուղղությամբ ծառայողական զենքից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է․․․ Բացի այդ, հայտնի է դարձել Կապիտոլիումի մոտ մահվան ևս 3 դեպքի մասին»,- ասել է Վաշինգտոնի ոստիկանության պետ Ռոբերտ Կոնտին։ Ըստ նրա՝ այդ մարդիկ պատահարների զոհ են դարձել՝ բոլորը չափահաս էին։ Կոնտին հավելել է, որ առնվազն 14 ոստիկան է վիրավորվել։ Ձերբակալվել է 52 անձ, ոմանք՝ ապօրինի զենք կրելու, սակայն մեծ մասը՝ Կոլումբիա շրջանում անկարգություններից հետո հայտարարված պարետային ժամը խախտելու համար։ Վիճակը կայունացել է Ազգային գվարդիայի ստորաբաժանումների՝ քաղաք մուտք գործելուց հետո։ ԱՄՆ նախագահի ընտրություննեը տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին՝ հաղթել է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը, որը ստացել է 306 ընտրիչի ձայն։ Իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է 232 ընտրիչի ձայն, սակայն, չի ընդունում իր պարտությունը։ Թրամփը հանրահավաքում հայտարարել էր, որ անցած ընտրությունները համարում է ամենակոռումպացվածները պատմության ընթացքում, հնարավոր է՝ աշխարհի մասշտաբով։ Photo. AP/TASS ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |