Ճապոնիայում Covid-19-ի նոր շտամ են գտել Բրազիլիայից ժամանածների մոտ11 հունվարի 2021 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայում Covid-19-ի նոր շտամ է գրանցվել Բրազիլիայից ժամանած 4 անձի մոտ։ Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ նրանցից երկուսը երեխա են՝ մոտ 10 տարեկան, իսկ մեկի մոտ ջերմության բարձրացում է գրանցվել։ Ճապոնիայի Վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Տակաձի Վակիտուն հայտարարել է, որ բրազիլական շտամը տարբերվում է Մեծ Բրիտանիայում և ՀԱՀ-ում գրանցված շտամերից, որոնք ևս գրանցվել են Ճապոնիայում, գրում է «Կոմերսանտը»՝ Kyodo-ին հղումով։ Covid-19-ի նոր շտամերն աչքի են ընկնում վարակելիության ավելի բարձր տոկոսով։ Covid-19-ի նոր շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում, ավելի քան 20 երկիր դադարեցրել է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ։ Հունվարի սկզբին «բրիտանական» շտամն ի հայտ է եկել արդեն 40 երկրում։ 3 շաբաթ անընդմեջ աշխարհում 7 օրում կորոնավիրուսով ավելի քան 4 մլն նոր վարակում է գրացվում։ Մահվան ելքով դեպքերը վերջին շաբաթում աճել են 3%-ով՝ կազմելով 76,000։ Վարակակիրների ընդհանուր քանակը գերազանցել է 89 մլն։ Photo. Getty Images Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |