Տեղահանվածները տուն կստանան Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջանների գյուղերում

Տեղահանվածները տուն կստանան Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջանների գյուղերում

PanARMENIAN.Net - Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը, տեղեկացնում է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը։

Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։

Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ պատերազմի ավարտից հետո ավելի քան 48,000 փախստական է վերադարձել Արցախ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---