Պուտին․ Տարածաշրջանում սահմանների բացմամբ և կոմունիկացիաների ապաշրջափակմամբ եռակողմ աշխ.խումբ կզբաղվի11 հունվարի 2021 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում մեկնարկել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Դրա սկզբում ՌԴ նախագահը հայտարարել է, որ շնորհակալ է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներին Մոսկվա այցելելու համար և որ ՌԴ-ն գնահատում է գործընկերային և բարիդրացիական հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում։ Պուտինը կարծիք է հայտնել, որ նախադրյալներ են ստեղծվել ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար։ Այժմ Արցախում տիրող իրավիճակը նա որպես հանգիստ է գնահատել։
Անդրադառնալով Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպմանը՝ ՌԴ նախագահը նշել է, որ հարկավոր է նախանշել ԼՂ-ում կարգավորման հաջորդ քայլերը, այդ թվում՝ խաղաղապահներին, սահմանների սահմանազատմանն առնչվող հարցերը։ Պուտինը հավելել է նաև, որ Լեռնային Ղարաբաղում վերականգնման, սահմանների բացման և կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով կզբաղվի աշխատանքային խումբը, որը կեղակավարեն ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերը։ ՌԴ նախագահը նշել է նաև՝ ԼՂ մասով համաձայնագիրը հետևողականորեն կյանքի է կոչվում: Պուտինը հավելել է նաև, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում իր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի |