ԱՀԿ-ն բացառում է Covid-19-ի հանդեպ կոլեկտիվ իմունիտետի առաջացումը 2021-ին![]() 12 հունվարի 2021 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը հայտարարել է, որ 2021-ին կորոնավիրուսի հանդեպ կոլեկտիվ իմունիտետ չի առաջանա, գրում է ՌԲԿ-ն։ «Նույնիսկ երբ պատվաստանյութը սկսի պաշտպանել բոլոր խոցելի մարդկանց, մենք չենք կարողանա 2021-ին հասնել պոպուլյացիոն իմունիտետի որևէ մակարդակի»,- ասել է նա։ Ըստ նրա՝ կոլեկտիվ իմունիտետ կառաջանա մի քանի երկրում, «բայց դա չի պաշտպանի ամբողջ աշխարի մարդկանց»։ Միևնույն ժամանակ Սվամինաթանը նշել է պատվաստանյութերի մշակման գործում առկա «անհավանական առաջընթացը»: «Դեռևս մեկ տարի առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ մենք կունենանք ոչ թե մեկ, այլ մի քանի պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ։ Եվ դրանք կստանան բոլոր երկրները, սակայն մենք պետք է համբերատար լինենք»,- ասել է նա։ Citi Research-ի վերլուծաբանների կարծիքով՝ Covid-19-ի հանդեպ կոլեկտիվ իմունիտետը կսկսի ձևավորվել միայն 2021-ի վերջում։ Նրանք նշել են, որ պատվաստանյութերի նախնական պատվերների 85 տոկոսը բաժին է ընկնում զարգացած երկներին՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ճապոնիային, Կանադային, Ավստրալիային և ԵՄ երկրներին, որոնք ավելին են պատվիրել, քան պահանջում են իրենց բնակչության կարիքները։ Դա նշանակում է, որ զանգվածային պատվաստումները կսկսվեն 2021-ի միայն երկրորդ կամ երրորդ եռամսյակում, իսկ կոլեկտիվ իմունիտետն այդ երկրներում կձևավորվի 2021-ի վերջին եռամսյակում։ Զարգացող երկրներում պատվաստումները կսկսվեն 2022-ի սկզբին կամ ավելի ուշ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |