ՀՀ-ում Covid-19-ի 355 նոր դեպք է գրանցվել և 15 մահ![]() 12 հունվարի 2021 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 162,643-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 355-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Մահվան ևս 15 դեպք է գրանցվել, 10-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2941 դեպք կա, այլ պատճառով՝ 707։ Ապաքինվել է ևս 729 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 150,602 է։ Փաստացի բուժվողների թիվը 8393 է։ Մեկ օրում թեստավորվել է 1885 հոգի, ընդհանուր առմամբ 611,815 թեստ է արվել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |