ՌԴ ՊՆ․ Արցախում հրադադարը պահպանվում է ամբողջ շփման գծով12 հունվարի 2021 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրավիճակն ու հրադադրի ռեժիմի պահպանումը։ Նրանք ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղենթակառուցվածքների օբյեկտները։ Մարտական պատրաստության ընթացքում խաղաղապահները կատարելագործում են դիտակետերի պահպանության և պաշտպանության հմտությունները և մշակում դիտակետերի վրա հարձակման հետ մղման գործողությունները։ Ռուս խաղաղապահների դիտակետերն Արցախում հագեցած են «Ֆորպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար։ Խաղաղապահների դիրքերի ենթակառուցվածքները ներառում են հարմարավետ բնակելի մոդուլներ անձնակազմի համար, բլոկ-մոդուլ սննդի պատրաստման և ընդունման համար, ինչպես նաև տրանսպորտատեխնոլոգիական բլոկ-մոդուլ՝ հագեցած մշտական էլեկտրաէներգիայի ապահովման համար նախատեսված ագրեգատներով։ Բոլոր մոդուլները հագեցած են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, օդափոխման և ջեռուցման համակարգերով։ Photo. Ria Novosti Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |