Մոտ 48,700 փախստական է վերադարձել Արցախ

Մոտ 48,700 փախստական է վերադարձել Արցախ

PanARMENIAN.Net - Մոտ 48,700 փախստական է վերադարձել Արցախ, մեկ օրում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել է 235 մարդ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներին տեղափոխող հերթական շարասյունը։ Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է հասել 235 փախստական։ Ընդհանուր առմամբ, մշտական բնակության վայր է վերադարձել 48,694 փախստական»,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ռուս խաղաղապահներն Արցախում իրավիճակի և հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկում են իրականացնում 23 դիտակետում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---