Արդյո՞ք Գագիկ Բեգլարյանը կփոխարինի Երվանդ Զախարյանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում

PanARMENIAN.Net - Այսօր մի շարք հայկական ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ վաղը Կենտրոն համայնքի պետ Գագիկ Բեգլարյանը պաշտոնապես կներկայացվի որպես Երեւանի նոր քաղաքապետ` այդ պաշտոնում փոխարինելով Երվանդ Զախարյանին: Բացի դրանից, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին կփոխարինի Ավան համայնքի պետ Տարոն Մարգարյանը:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Գագիկ Բեգլարյանի օգնական Արամ Հարությունյանը, «տեղեկատվությունն այն մասին, որ Գագիկ Բեգլարյանը նշանակվելու է այդ պաշտոնին նախքան քաղաքապետի` մայիսին ծրագրված ընտրությունները, զուրկ չէ հիմնավորումից, թեեւ շրջում է ասեկոսեների մակարդակով»: Նրա խոսքով, Գագիկ Բեգլարյանը շարունակում է ղեկավարել Կենտրոն համայնքը եւ զբաղվում է համայնքի խնդիրներով:



Ինչպես հաղորդել է քաղաքապետարանի տեղեկատվական վարչության ղեկավար Աննա Մարտիրոսյանը, քաղաքապետարանում նման տեղեկատվություն չկա:
 Ուշագրավ
---