Հունվար-փետրվարին Մոսկվա-Երևան մի շարք չվերթեր կլինեն![]() 12 հունվարի 2021 - 19:26 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հունվար և փետրվար ամիսներին Մոսկվայից Երևան իրականացվելիք չվերթերի ցանկը։ Բոլոր թռիչքները կիրականացվեն «Դոմոդեդովո» օդանավակայանից։ Nord Star ավիաընկերությունը հունվարին 3 թռիչք կիրականացնի՝ հունվարի 15-ին, 22-ին և 29-ին 17:00-ին։ Red Wings-ի հունվարյան թռիչքները կկատարվեն ամսի 18-ին և 25-ին` ժամը 16:35-ին։ Փետրվարին Nord Star ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի ամսի 5-ին, 12-ին, 19-ին և 26-ին ժամը 17։00-ին, իսկ Red Wings-ը՝ փետրվարի 1-ին, 8-ին, 15-ին և 22-ին։ Տոմսերը կարելի է գնել նաև «Դոմոդեդովո» օդանավակայանում, 85 և 94 տոմսարկղերից։ Տոմսերը կարելի է նաև ամրագրել Nordstar.ru կայքում, կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով +7 (495) 739 93 33 (Whatsapp), +7 (495) 739-95-55, +7(963)710-41-79 (Whatsap), 8(800)100-57-58։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |