Թանդիլյան․ Արցախում 34,000 մարդ անտուն է՝ 8-10,000 բնակարանի կարիք կա13 հունվարի 2021 - 13:05 AMT PanARMENIAN.Net - 2020-ի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված թուրք-ադրբեջանական պատերազմի հետևանքով մոտ 34,000 արցախցի զրկվել է տնից, դարձել անօթևան։ Այդ մասին հայտարարել է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ արդյունքում 8-10,000 բնակարանի անհրաժեշտություն կա, գրում է Factor.am-ը։ Պատերազմի արդյունքում Արցախից 121 բնակավայր է անցել Ադրբեջանին։ Սա նշանակում է՝ տասնյակ հազարավոր արցախցիներ զրկվել են տնից, ունեցվածքից։ Նախարարությունը սկսելու է բնակելի տներ տրամադրել տեղահանվածներին։ «Ծրագրերից մեկը 300,000-ների հայտնի ծրագիրն է, վերաբերում է հենց տեղահանված բնակիչներին և ամեն անձի հաշվարկով 300,000 դրամ փոխհատուցում է տրվել նախնական այն քաղաքացիներին, որոնք գրանցված են և երեք ամիս փաստացի բնակվելիս են եղել այդ տարածքներում։ Այդ քաղաքացիների՝ շահառուների ընդհանուր թիվը մոտ 34,000-ի կարգի է, և, ըստ էության, մենք ունենք 8-10,000 բնակարանի անհրաժեշտություն»,- ասել է նախարարը՝ նշելով, որ դա վերաբերում է նաև Հադրութի շրջանի բնակիչներին, որտեղ մոտ 12,000 քաղաքացի է ապրել։ «Նրանց, ովքեր ցանկություն ունեն վերադառնալ Ասկերան, Մարտունի, Մարտակերտ, Շուշիի՝ մեր վերահսկողության տակ գտնվող շրջաններ, կտրվեն տներ։ Հիմա մենք դա առաջարկել ենք, կան բազմաթիվ մարդիկ, որոնք դիմել են, կան բազմաթիվ դիմումներ՝ գալ, այստեղ ապրելու։ Ինձ համար առաջնային է Արցախի կյանքը վերականգնելը։ Մեր քաղաքացիներին լավ պայմաններով, նաև՝ բնակարանները վերանորոգված, կահավորված, գյուղատնտեսությամբ զբաղվելու միջոցներով առաջարկում ենք գալ և ապրել Արցախում»,- ասել է Թանդիլյանը։ Արցախի կառավարությունը սկսել է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |