Բեգլարյան․ Բազում գերիներ Ադրբեջանում բանտարկվել են առանց ԿԽՄԿ-ի և ռուս միջնորդների հաստատման

Բեգլարյան․ Բազում գերիներ Ադրբեջանում բանտարկվել են առանց  ԿԽՄԿ-ի և ռուս միջնորդների հաստատման

PanARMENIAN.Net - Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը՝ շահարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների հարցը:

«Բազմաթիվ ռազմագերիներ ու պատերազմական ժամանակի քաղաքացիական անձինք, 64 ռազմագերի ու որոշ քաղաքացիական անձինք հետպատերազմյան ժամանակահատվածում բանտարկվել են Ադրբեջանում առանց ԿԽՄԿ-ի և ռուս միջնորդների հաստատման»,- նշել է Բեգլարյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---