Մակունց․ Եռակողմ հանդիպման 4 ժամից 3-ը նվիրված էր գերիների վերադարձի հարցին՝ շահարկել պետք չէ13 հունվարի 2021 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի՝ մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ 4 ժամ տևած բանակցություններից 3-ը նվիրված են եղել գերիների վերադարձի խնդրին, վարչապետը երկու անգամ ասուլիսում շեշտեց այդ հարցի կարևորությունը, հայտարարել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, փոխանցում է Ա1+-ը։ Նա նշել է, որ հանդիպման օրակարգում եղել են ոչ միայն գերիների վերադարձի, այլև տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը: «Հայտարարության տեքստը, որ ստորագրվեց Մոսկվայում 2 օր առաջ, որևէ կերպ առնչություն չունի ու չի կարող ունենալ հումանիտար նպատակով առաջադրվող խնդիրներին։ Դրանք չպետք է կապել իրար հետ։ Հայտարարությունը գործողությունների մտադրության մասին է, որտեղ նշված են ժամկետներ, իսկ հումանիտար հարցերը, որոնք պահանջում են գերիների վերադարձ, այդ ուղղությամբ քայլեր արվում են»,- նշել է Մակունցը և շեշտել, որ գերիների հարցը ոչ ոք չպետք է շահարկի։ Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո ստորագրվել է հայտարարություն՝ տրանսպորտային ապաշրջափակման, երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ։ Ավելի վաղ իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը հայտնել էր, թե Ադրբեջանում առնվազն 120 հայ ռազմագերի կա։ 62 հայ զինծառայողի հանդեպ այդ երկրում քրգործեր են հարուցվել ահաբեկչության հոդվածով։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |