Փաշինյան․ Սյունիքը մեր պետականության ողնաշարն է, պիտի շարունակենք անվտանգության ապահովման միջոցները

Փաշինյան․ Սյունիքը մեր պետականության ողնաշարն է, պիտի շարունակենք անվտանգության ապահովման միջոցները

PanARMENIAN.Net - Սյունիքը Հայաստանի պետականության ողնաշարն է, և պետք է շարունակենք ձեռնարկել անվտանգության ապահովման բոլոր միջոցները, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզում առկա խնդիրներին առնչվող խորհրդակցությանը։

«Բազմիցս եմ ասել, որ Սյունիքը համարում եմ մեր պետականության ողնաշարը, մենք պետք է բոլոր միջոցները ձեռնարկենք Սյունիքում ՀՀ անվտանգությունն ապահովելու համար։ Ոչ միայն Սյունիքում, սակայն մարզն այս առումով ունի առանձնահատուկ նշանակություն»,-ասել է նա։

Վարչապետը նշել է, որ հարցերի լայն շրջանակ են քննարկելու՝ անդրադառնալով այն միջոցառումներին, որոնք իրականացվելու են Սյունիքի հատվածում ՀՀ անվտանգությունն ապահովելու համար։

Փաշինյանը կարևորել է նաև մարզի սոցիալ-տնտեսական, բնապահպանական խնդիրների քննարկումը։

Արցախում 44-օրյա պատերամզին հաջորդած՝ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի ու Ադրբեջան ի նախագահ Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ Սյունիքի մարզի մի շարք բնակաայրեր այսուհետ սահմանամերձ են լինելու։ Սյունիքի մի քանի համայնքից տարածքային զիջումներ են եղել Ադրբեջանին՝ համապատասխան ԽՍՀՄ քարտեզի։

 Ուշագրավ
---