Georgian Аirways-ը ժամանակավոր չվերթեր կիրականացնի Երևանով դեպի Մոսկվա![]() 14 հունվարի 2021 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Վրացական Georgian Аirways ընկերությունը կորոնավիրուսի պանդեմիայի բռնկումից ի վեր առաջին անգամ չարտերային չվերթեր է իրականցնում Թբիլիսիից Երևանով դեպի Մոսկվա։ Այդ մասին տեղեկացրել է ընկերությունը, գրում է «Sputnik Գրուզիան»։ Ինչպես նշել են ավիաընկերությունում, թռիչքներն իրականացվում են գործընկեր Aircompany Armеnia ընկերության հետ գործակցությամբ։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Վրաստանը փակել է սահմաններն օտարերկրացիների համար, բացառությամբ հատուկ դեպքերի, և դադարեցրել է ավիահաղորդակցությունը գրեթե բոլոր ուղղություններով։ Վրաստանի կառավարությունն արդեն մի քանի անգամ հետաձգել է կանոնավոր ավիահաղորդակցության վերսկսման ժամկետը։ Ըստ վերջին որոշման, արգելքը գործում է մինչև հունվարի 31-ը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |