Արցախի 2021-ի բյուջեում սեփական եկամուտները 3 անգամ կնվազեն․ ՀՆԱ 25%-անոց անկում է սպասվում14 հունվարի 2021 - 15:50 AMT PanARMENIAN.Net - 2021-ին Արցախի պետական բյուջեի սեփական եկամուտները կկազմեն 17 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 56 մլրդ դրամի փոխարեն, հայտարարել է Արցախի պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը խորհրդարանում 2021-ի բյուջեի նախագծի քննարկմանը։ 2021-ին ակնկալվում է 224․5 մլրդ դրամի համախառն ներքին արդյունք, կանխատեսվում է մոտ 25% անկում: ՀՀ-ից տրամադրվող բյուջետային վարկի չափը չի փոփոխվել, այն կկազմի 64․7 մլրդ դրամ: Ընդհանուր եկամուտները կկազմեն 81․8 մլրդ դրամ, ծախսերը՝ 124․8 մլրդ դրամ, որի արդյունքում դեֆիցիտը կկազմի 43․2 մլրդ դրամ։ Բյուջեն կազմվել է տարեսկզբի համավարակի և աշնանն ընթացած պատերազմի հետևանքները հաշվի առնելով: Մարտիրոսյանը նշել է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում բազմաթիվ սոցիալական խնդիրներով պայմանավորված՝ 2021-ի բյուջետային քաղաքականությունը հիմնականում ունենալու է սոցիալական ուղղվածություն: Մասնավորապես, Արցախի բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար, «Էլեկտրաէներգիայի, գազաֆիկացման, կապի ծառայությունների սուբսիդավորում» ծրագրի ծախսերը կկազմեն 12 մլրդ դրամ, սոցիալական պաշտպանության ծախսերը՝ 31․4 մլրդ դրամ, առողջապահությանը հատկացվող գումարը՝ 8․7 մլրդ դրամ։ «Եկամուտները գալիք տարում կկազմեն 81․8 մլրդ դրամ, ծախսերը՝ 124․8 մլրդ, որի արդյունքում դեֆիցիտը կկազմի 43․2 մլրդ դրամ։ Պետական բյուջեի ծախսերը պակաս են նախորդ տարվա բյուջեով նախատեսված ծախսերից 7․8%-ով: Ծախսեր-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 55․6%՝ 2020-ի 46․2%-ի դիմաց»,- հայտնել է պետնախարարը: Արցախի ԱԺ կայքում ներկայացված է նաև 2021-ին պետական բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները ըստ ոլորտների: Պետբյուջեի բաշխումն ունի հետևյալ պատկերը․ գյուղատնտեսություն՝ 5 մլրդ 91,6 մլն դրամի չափով, տնտեսական զարգացման ծրագրեր՝ 618,3 մլն դրամ ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար, «Էլեկտրաէներգիայի, գազաֆիկացման, կապի ծառայությունների սուբսիդավորում» ծրագրի ծախսերը կկազմեն 12 մլրդ դրամ, սոցիալական պաշտպանություն՝ 31․4 մլրդ դրամ, առողջապահություն՝ 8․7 մլրդ դրամ, կրթություն՝ 14․7 մլրդ դրամ, մշակույթ և երիտասարդություն՝ 2․4 մլրդ դրամ։ Համայնքների բյուջեներին տրամադրվող դոտացիաներ՝ 2 մլրդ 892,6 մլն դրամ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին |