ԱՄՆ-ում առաջարկում են Հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել Թուրքիայում, Ադրբեջանում կամ Կատարում 3 մարտի 2009 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում տեղակայված երկու ամերիկյան ռազմակայաններում առաջատար կայանման Ռադիոլակացիոն կայանների (ՌԼԿ) հետ մեկտեղ արդեն կան հրթիռների ոչնչացման հնարավորություններ, որոնք նախատեսվում է շահագործման հանձնել 2012 թվականին, եւ որոնք ի վիճակի են Իրանի հնարավոր հրթիռային սպառնալիքից պաշտպանել ԱՄՆ բնակչության 99 տոկոսը:Լեհաստանում եւ Չեխիայում ՀՀՊ համակարգերի տեղակայման նոր շրջանի ստեղծման ծրագրերին զուգահեռ, ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային հանձնաժողովի անդամներն իրենց զեկույցում երեք այլ տարբերակ են ներկայացնում: Դրանցից երկուսը ենթադրում են ՀՀՊ համակարգերի տեղակայում Ռամշտայնի (Գերմանիա) եւ Ինջիրլիկի (Թուրքիա) ռազմակայաններում, երրորդը` Ռումինիայի, արեւլյան Իտալիայի եւ Լեհաստանի ափերի մոտ գտնվող ԱՄՆ ռազմանավերում: Հետազոտության հեղինակների կարծիքով, առաջատար կայանման եւս մեկ ՌԼԿ կարել է տեղակայել Ադրբեջանում եւ Կատարում: Իրենց արժողությամբ բոլոր այդ տարբերակները գրեթե նույնն են` շուրջ 9-14 մլրդ դոլար 20 տարվա ընթացքում, բացառությամբ ծովային ՌԼԿ-ի, որը մյուսներից մոտ երկու անգամ թանկ է: Ծովային կայանման ՌԼԿ-ը գնահատվում է 18-26 մլրդ դրամ, քանի որ ենթադրում է նոր նավերի կառուցում: Հեղինակները բոլոր նախագծերին առնչվող տեխնիկական դժվարությունները «հաղթահարելի» են համարում: Ի դեպ, հետազոտության հեղինակների խոստովանությամբ, իրենք ի սկզբանե հիմնվել են այն դրույթի վրա, որ բոլոր համակարգերը «կաշխատեն ինչպես նախատեսված է»: Եւ, վերջապես, եւս մեկ առանցքային չափանիշը պաշտպանվող տարածքի չափն է: Տարբերակներից եւ ոչ մեկի դեպքում հնարավոր չէ Եվրոպայի ամբողջական պաշտպանությունը: ԻՆչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրանց համար Չեխիայի եւ Լեհաստանի ռազմակայանների հետ մեկտեղ, պաշտպանության եւս մեկ էշելոնի առկայությունը գերադասելի է: Մասնագետները պարզաբանում են, որ վերջինիս օգնությամբ, օրինակ, կարելի է փորձել ոչնչացնել իրանական հրթիռները (իմիջիայլոց, շատ հավանական է, Ռուսաստանի օդային տարածքում), գնահատել այդ փորձի արդյունավետությունը եւ, անհրաժեշտության դեպքում, հասցնել գործարկել արդեն ԱՄՆ-ում տեղկայված ՀՀՊ միջոցները, հաղորդում է Newsru.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |