Միայնակ ակցիա Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ գերիներին ազատելու պահանջով

Միայնակ ակցիա Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ գերիներին ազատելու պահանջով

PanARMENIAN.Net - Մոսկվայաբնակ Գրիգոր Քեթցյանը միայնակ ակցիա է իրականացնում ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ՝ պահանջելով ազատ արձակել հայ ռազմագերիներին։

Նա իր ֆեյսբուքյան էջում հերթափոխի կոչով դիմել է մոսկվայաբնակ հայերին։

«Ինձ պետք են հերթափոխող կամավորներ, որոնք, կարևորելով ռազմագերիների ազատությունը, պատրաստ են հաղթահարել ցուրտն ու սովը, չծխելը։ Փրկության ակցիան հունվարի 16-ին երեք հասցեներով է լինելու՝ ԱԳՆ նախարարության, Ադրբեջանի դեսպանատա, Հայկական դեսպանատան դիմաց»,- ասվում է նրա գրառման մեջ։

Հունվարի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---