Զինվորների ծնողների ու վարչապետի հանդիպումն ավարտվել է․ Ասում են՝ բարձրացված հարցերի լուծման մասին խոսելը վաղ է16 հունվարի 2021 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Արցախում ժամկետային զինծառայություն անցնող զինվորների հարազատների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպումն ավարտվել է, պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել, փոխանցում է Armlur.am-ը։ Միևնույն ժամանակ, ծնողներից մեկը նշել է՝ բավարարված չեն, քանի որ իրենց կողմից բարձրացված հարցերի լուծումների մասին խոսելը դեռ վաղ է: Կառավարության շենքի առաջ բողոքի ցույց իրականացնող ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում էին, որ նրանք Արցախի փոխարեն ՀՀ-ում շարունակեն իրենց ծառայությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել էր հանդիպել ծնողներից մի քանիսի հետ։ Ավելի վաղ էլ ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ։ Նրանք պահանջել են, որ իրենց երեխաներին արձակուրդից հետո չտանեն Արցախ, քանի որ ճանապարհն անվտանգ չէ և իրենք չեն կարող վստահ լինել, որ երեխաները տեղ կհասնեն։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |