ՀՀ նախագահն առաջիկայում դուրս կգրվի հիվանդանոցից![]() 18 հունվարի 2021 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսից հիվանդանոցում բուժվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջիկա օրերին դուրս կգրվի բուժհաստատությունից։ Արմեն Սարգսյանը Լոնդոնում է վարակվել կորոնավիրուսով․ արձակուրդի շրջանակում նա Ամանորը դիմավորել է Բրիտանիայում` ընտանիքի հետ: Նախագահը բուժումը կշարունակի տնային պայմաններում՝ բժիշկների հսկողության տակ: Նրան ցուցված է անկողնային ռեժիմ: Ապաքինվելուց հետո և բժիշկների համապատասխան թույլտվությունը ստանալուն պես նախագահը կվերադառնա Հայաստան, մինչ այդ կշարունակի աշխատել հեռավար։ Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ոտքի վիրահատություն է տարել, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական է։ Նախագահ Սարգսյանն իր գործունեությունը շարունակում էր հեռավար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |