ԱԻՊԾ․ Եվս 7 զինծառայողի ու մեկ քաղաքացիականի աճյուն է գտնվել

ԱԻՊԾ․ Եվս 7 զինծառայողի ու մեկ քաղաքացիականի աճյուն է գտնվել

PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին իրականացված որոնողական աշխատանքների շնորհիվ Հադրութ, Մեխակավան (Ջաբրայիլ) և Որոտան (Կուբաթլու) ուղղություններում hայտնաբերվել է ևս 8 աճյուն, որից մեկը` քաղաքացիական անձի, փոխանցում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Քաղաքացիական անձի ինքնությունը պարզ է, նա 1976 թվականին ծնված Հադրութ քաղաքի բնակիչ Արսեն Ղահրամանյանն է: Նրա աճյունը հայտնաբերվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղի տարանծքից:

Եվս 5 մարմին հայտնաբերվել է Մեխակավանից, մեկը՝ Այգեստանից, մեկ աճյուն՝ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի նախկին վարչական տարածքից:

Ընդհանուր առմամբ, Արցախի փրկարարները որոնողական անշխատանքների արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 18-ը հայտնաբերել են 1246 ռազմագործողություններին մասնակցած զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուն:

Զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զինծառայողների հարազատներ, տարածքին ծանոթ ուղեկցող-կամավորներ: Աշխատանքներն այս պահին ընթանում են Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրաիլ), Հադրութի, Կովսականի (Զանգելան) շրջաններում և Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի նախկին վարչական տարածքում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---