Եվս 307 վարակակիր և 6 մահ ՀՀ-ում Covid-19-ից

Եվս 307 վարակակիր և 6 մահ ՀՀ-ում Covid-19-ից

PanARMENIAN.Net - Հայաստանում հունվարի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 165,528-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 307-ով, տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, 5-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3021 դեպք կա, այլ պատճառով՝ 742։

Ապաքինվել է ևս 189 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 154,046 է։ Փաստացի բուժվողների թիվը 7719 է։

Ընդհանուր առմամբ կատարվել է 630,604 թեստավորում, մեկ օրում՝ 2199 թեստ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---