ԱԳ նախարարը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսումը![]() 21 հունվարի 2021 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Արտգործնախարար Արա Այվազյանը ֆրանսիացի իր պաշտոնակից Ժան-Իվ Լը Դրիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ուշադրություն է հրավիրել հումանիտար հարցերի լիարժեք հասցեագրման վրա՝ մասնավորապես՝ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հայրենադարձման մասով: Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացի վերսկսմանը և այդ առնչությամբ համանախագահների առաջիկա ժամանակացույցին: «Նախարարներ Այվազյանի և Լը Դրիանի զրույցի առանցքային թեմաներից էին նաև Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ քայլերը և այդ գործընթացում միջազգային մասնագիտացված կառույցների դերը»,-ասվում է հայտարարության մեջ։ Մինսկի խումբը գլխավորում է ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացը։ Մինսկի խումբը համանախագահում են ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՌԴ-ն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |