Հայ վիրաբույժն աշխարհում 1-ին անգամ ձեռքի և ուսի փոխպատվաստում է արել![]() 23 հունվարի 2021 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Հայկական ծագմամբ վիրաբույժ Արամ Ղազարյանն աշխարհում առաջին անգամ ձեռքի և ուսի փոխպատվաստում է արել իսլանդացի մի տղամարդու, վերջինս վերականգնողական փուլում է, փոխանցում է The Guardian-ը։ Հունվարի սկզբին Լիոնում կատարված վիրահատությունից հետո դեռ պարզ չէ, թե որքանով շարժունակ կլինի 48-ամյա Ֆելիքս Գրեթարսոնը։ «Տալ այսքան քիչ նրան, ում այնքան բան չէր հերիքում, իսկապես շատ է»- հայտարարել է վիրաբույժ Ղազարյանը։ Բժշկի խոսքով՝ եթե տղամարդը կարողանա ծալել արմունկը՝ կփոխվի նրա կյանքը։ Գրեթարսոնը ձեռքը կորցրել է 23 տարի առաջ՝ դժբախտ պատահարի հետևանքով։ Նրա համար վերջույթի դոնոր գտնելը տարիների աշխատանք է եղել, վիրահատության նախապատրաստմանը մոտ 50 բուժաշխատող է մասնակցել։ Բժիշկները պացիենտին դեռ ոչինչ չեն խոստանում, նշվում է, որ նման բարդ վիրահատությունից հետո տարիներ կպահանջվեն վերականգնվելու համար։ 1998 թվականին հունվարի 12-ին Գրեթարսոնն աշխատել է բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի վրա, երբ 11,000 վոլտ ալիքն այրել է նրա ձեռքերը։ Տղամարդը բազմաթիվ վնասավածքներ է ստացել ու 3 ամիս կոմայի մեջ մնացել, որի ընթացքում բժիշկներն անդամահատել են նրա ձեռքերը։ Տղամարդը մի քանի վիրահատություն է տարել, այդ թվում՝ լյարդի փոխպատվաստում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |