Գերմանիայում Աստվածաշնչի պարզեցված տարբերակն են հրատարակել Z սերնդի համար23 հունվարի 2021 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում հրատարակել են Սուրբ գրքի պարզեցված տարբերակը․ Z սերնդի համար։ BasisBibel կոչվող տարբերակն առցանց ընթերցանության համար է և հարմարեցված է նոր սերնդի լեզվին և շփման ոճին, գրում է Deutsche Welle-ն։ Հեղինակները հրաժարվել են հունարենի և եբրայերենի օգտագործումից, աշխատել են հնարավորինս պարզեցնել շարադրությունը՝ նախադասություններն ավելի կարճ ու հստակ դարձնելով։ Կազմակերպությունում հուսով են, որ դա թույլ կտա ավելի լավ հասկանալ հին տեքստը, որն այժմ կարելի է ընթերցել սմարթֆոնից։ Թարգմանության վրա աշխատել է 1100 մարդ։ Կրոնի փորձագետ Միխաել Շմիդելը նշել է, որ Աստվածաշնչի ադապտացումն անհրաժեշտություն է և նոր բան չէ։ Երկրորդ համաշխարհայինից հետո գերմանացիների ավելի քան 90%-ը քրիստոնյա էր՝ կաթոլիկ կամ բողոքական։ Այժմ այդ ցուցանիշը նվազել է մինչև 55%։ Շմիդելը վստահ է, որ դա կապված է ոչ այնքան որոշակի դավանանքից հրաժարվելու, որքան այն հանգամանքի հետ, որ մարդիկ ավելի քիչ են հետաքրքվում մետաֆիզիկական հարցերով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |